Լադո Ափխազավային աշխարհի լավագույն ուսուցչի մրցանակի ֆինալում հայտնվելը շնորհավորել են աշակերտները (ֆոտոշարք)

13:53, 21.02.2019

2019 թվականի աշխարհի լավագույն ուսուցչի մրցանակի ֆինալիստ Լադո Ափխազավային հաջողությունը շնորհավորել են Չիբաթ գյուղի հանրային դպրոցի աշակերտները, որտեղ Ափխազավան դասավանդում է քաղաքացիական կրթություն: Լուսանկարները տարածել է «մանկավարժների ազգային մրցանակը»:

Աշակերտները ուսուցչին դպրոցի բակում դիմավորել են փուչիկներով և շնորհավորական պաստառներով:

Վրաց մանկավարժ Լադո Ափխազավան հայտնվել է 2019 թվականի աշխարհի լավագույն ուսուցչի 10 ֆինալիստների թվում: «Գլոբալ թիչեր 2019» ֆինալիստների անունները հայտարարել է հոլիվուդի դերասան Հյու Ջեքմանը:

«Գլոբալ թիչեր 2019»-ի հաղթողը հայտնի է դառնալու Դուբայի կրթության և հմտությունների գլոբալ ֆորումին՝ 2019 թվականի մարտի 24-ին և մրցանակի տեսքով ստանալու է մեկ միլիոն դոլլար:

Նմանատիպ