Լաբորատորիայում հայտնաբերել ենք այնպիսի բան, որը նման չէր մինչ այդ հայտնաբերվածին, հավանաբար վաղը կամ մյուս օրը պարզ կլինի արդյոք դա «կովիդ 19»-ի նոր շտամն է. Մայա Զալդաստանաշվիլի
Լաբորատորիայում հայտնաբերել ենք այնպիսի բան, որը նման չէր մինչ այդ հայտնաբերվածին: Հավանաբար վաղը կամ մյուս օրը պարզ կլինի արդյոք դա «կովիդ 19»-ի նոր շտամն է,- այս մասին հայտարարել է համավարակաբան Մայա Զալդաստանիշվիլին:
Ըստ նրա, եթե Վրաստանում հաստատվի «կովիդ 19»-ի նոր շտամի առկայությունը, պետք է ակընկալենք վարակի ավելի արագ տարածում:
բացի այդ, ինչպես նշել է Զալդաստանիշվիլին, դեռ անհայտ է, արդյո՞ք պատվաստանյութն արդյունավետ է այս նոր շտամի դեմ:
«Լաբորատորիայում նկատվել է մի քանի դեպք և այս պահին կատարվում է նրանց գենետիկական վերլուծությունը: Լաբորատորիան նրա վերլուծության ժամանակ նկատել է ինչ որ անտիպի և տարբերվող վարակ, որը մինչ այդ չի նկատվել և դա կասկածելի է թվացել: Երբեմն լինում են դեպքեր, երբ այն ամբողջովին դրական չէ, բայց լաբորատորիան նույնիսկ չի կարող ասել, որ դա բացասական է: Հայտնաբերել ենք այնպիսի բան, որը նման չէր մինչ այդ հայտնաբերվածին: Հավանաբար վաղը կամ մյուս օրը պարզ կլինի արդյոք դա «կովիդ 19»-ի նոր շտամն է: Եթե հաստատվի, որ սա նոր շտամն է, մենք պետք է ակնկալենք, որ վարակը կտարածվի ավելի արագ: Ինչպիսին է վարակը, դա դեռ հայտնի չէ: Ինչպես գիտեք, նույնիսկ կորոնավիրուսը լիովին բացահայտված չէ, և ինչպիսին է նորը չեմ կարող ասել: Միակ բանը, որը հայտնի է, ցավոք, նա շատ ավելի արագ է տարածվում, քան կորոնավիրուսը: Ամբողջ աշխարհն այժմ հույսով է նայում պատվաստանյութին, և մենք չգիտենք ՝ արդյո՞ք այս պատվաստանյութը գործում է նոր կորոնավիրուսի վրա»,- հայտարարել է Մայա Զալդաստանիշվիլին: