Լուցենկոն թող ներկայացնի դիպլոմը, ես երեք դիպլոմ ունեմ. Միխեիլ Սաակաշվիլի

Օդեսայի նախկին նահանգապետը, Ուկրաինական «Նոր ուժերի շարժում» ընդդիմական կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին կոչ է անում, ներկայացնել իրավաբանական կրթության դիպլոմը:

Սաակաշվիլու խոսքով, անձամբ ինքը ունի երեք դիպլոմ:

«Ես նրան չեմ համարում գլխավոր դատախազ: Այս անձնավորությունը չունի իրավաբանական կրթություն: Թող ներկայացնի դիպլոմը: Անձամբ ես ունեմ երեք դիպլոմ»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին Կիևում, Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ անցկացված ճեպազրույցին: