Լիտվան գտնում է, որ Վրաստանին դաշինքին անդամագրվելու նպատակով պետք չէ գործողությունների պլան. Լինաս Լինկևիչուս

Բաց դռների քաղաքականության մասին զրուցելիս, ՆԱՏՕ-ն բոլոր ասպիրանտ երկրներին անվանում է միասին և դա շատ կարևոր է:

Այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հայտնել է առաջին ալիքի լրագրողին:

Իսկ ինչ վերաբերում է MAP ծրագրին, լիտվացի բարձրպաշտոնյաի հայտարարությամբ, Լիտվան գտնում է, որ Վրաստանին դաշինքին անդամագրվելու նպատակով պետք չէ գործողությունների պլան:

«Այս թեմայի շուրջ ունենք հստակ դիրքորոշում: Դուք ունեք բոլոր գործիքները և ձեզ MAP պետք չէ ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար»,- ասել է Լինկևիչուսը:

 

Լիտվայի արտաքին գործերի նախարարը մեկ անգամ ևս հաստատել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները աջակցում են Վրաստանի դաշինքին անդամագրվելուն: