Kyivindependent-ի փոխանցմամբ՝ Հունգարիայի և Բուլղարիայի պահանջով Եվրոմիության առաջնորդների եզրափակիչ փաստաթղթից հանվել է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացը «հնարավորինս արագ» առաջ մղելու մասին ձևակերպումը
Հունգարիայի և Բուլղարիայի ճնշման հետևանքով Եվրոմիության առաջնորդների հոկտեմբերի 15-16-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթից հանվել է ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացը «հնարավորինս արագ» առաջ մղելու մասին ձևակերպումը, որն առկա էր փաստաթղթի նախնական տարբերակում, – այս մասին հայտնում է kyivindependent-ը։
Պարբերականը, հղում անելով դիվանագետներին, հայտնում է, որ նշված ձևակերպման հեռացումը պահանջել են Բուդապեշտը և Սոֆիան, որպեսզի տեքստը համապատասխանի հունիսյան գագաթնաժողովի ձևակերպմանը։
Հոդվածում նշվում է, որ Հունգարիայի կողմից այս քայլն անսպասելի էր, քանի որ Հունգարիայի և Ուկրաինայի միջև ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված երկկողմ տարաձայնությունն արդեն կարգավորվել էր, և մնացած կլաստերների բացման վերաբերյալ բացահայտ դժգոհություններ այլևս չկային։