Կուսակցությունների ֆինանսավորման կարգը պետք է փոխվի այնպես, որ մեծանա իրական ընդիմադիր կուսակցությունների ֆինանսավորումը. Իրակլի Կոբախիձե
Կուսակցությունների ֆինանսավորման կարգը պետք է փոխվի այնպես, որ մեծանա իրական ընդիմադիր կուսակցությունների ֆինանսավորումը. Իրակլի Կոբախիձե

Մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, Վրաստանի խորհրդարանը հնարավոր է հաստատի կուսակցությունների ֆինանսավորման նոր մոդելը: Այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ իրակլի Կոբախիձեն, հայտարարել է՝ «2017 թ. տեղական ինքնակառավարման ընտրություններ. Ստացած փորձ և ապագա քայլեր» վեռնագրով կոնֆերանսի ժամանակ:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, գործող օրենքով ֆինանսավորման կարգը ձեռնտու է իշխող կուսակցությանը:

«Այսօրվա դրությամբ, ֆինանսավորման կարգը ձեռնտու է իշխող կուսակցությանը: Չնայած դրան մենք պատրաստ ենք, սկսել աշխատանքը և վերանայել այս կարգը, որը չի աջակցում քաղաքական կուսակցությունների և կուսակցական համակարգի զարգացմանը Վրաստանում:

Ֆինանսավորում է ստանում 20 կուսակցություն, բոլորս լավ գիտենք, որ Վրաստանում իրականում այդքան կուսակցություն չկա, այլ նրանք մասնատված են արհեստականորեն և այս պայմաններում հաղթող է դուրս գալիս իշխող կուսակցությունը»,-հայտարարել է Կոբախիձեն:

Խորհրդարանի նախագահի խոսքերով այս մոդելը արդար չէ և պետք է փոխել այն:

Նրա խոսքերով, օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ աշխատանքը արդեն սկսվել է ևմոտ օրերին սկսվելու են բանակցություններ ընդիմության հետ: