Կուսակցությունների ֆինանսավորման կապակցությամբ օրինագիծը խորհրդարանի արտահերթ լիագումար նիստում քննարկելու են առաջին ընթերցմամբ

10:56, 23.12.2020

Կուսակցությունների ֆինանսավորման կապակցությամբ օրինագիծը խորհրդարանի արտահերթ լիագումար նիստում քննարկելու են առաջին ընթերցմամբ:

Ըստ նախագծի, այն կուսակցությունը, որի անդամները կկորցնեն իրենց պատգամավորական մանդատները կամ չեն ներգրավվի խորհրդարանական աշխատանքին, չի ստանա պետական ​​ֆինանսավորում: Բացի այդ, կզրոյացվեն այն պատգամավորների աշխատավարձերը, ովքեր ամսվա ընթացքում չեն մասնակցի որևէ լիագումար նիստի, իսկ ինչ վերաբերում է կուսակցությանը ընտրական գրանցումից հանելուն, օրինագծի այս մասի քննարկումը կսկսվի գարնանային նստաշրջանում:

Ինչպես նշել է խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահ, Անրի Օխանաշվիլին, քաղաքական հակառակորդների կողմից շահարկումներ են լսվում ֆինանսավորման հետ կապված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

«Արտահերթ լիագումար նիստում մենք կքննարկենք կուսակցությունների ֆինանսավորման կարգավորման հարցը, ինչպես նաև կանոնակարգում փոփոխությունները, որոնք վերաբերում են խորհրդարանի անդամի խորհրդարանական կյանքում ներգրավման վարձատրությանը և այդ վարձատրության դադարեցմանը»,- հայտարարել է Օխանաշվիլին:

Նմանատիպ