Կուրտ Վոլքեր. Ռուսաստանում Վրաստանի զորքը չէ, այլ Ռուսաստանի զորքն է Վրաստանում
Կուրտ Վոլքեր. Ռուսաստանում Վրաստանի զորքը չէ, այլ Ռուսաստանի զորքն է Վրաստանում

Ռուսաստանում Վրաստանի զորքը չէ, միայն Ռուսաստանի զորքն է կանգնած այն տարածքում, որը աշխարհը ճանաչում e Վրաստանի տարածք, բացառությամբ Ռուսաստանի,- այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Կուրտ Վոլքերը:

«Ամերիկայի ձայնի» տեղեկությամբ, Վոլքերը ասում է, որ Ռուսաստանը քննարկումներում առաջ է քաշում այն տարբերակը, որ պատերազմն սկսել է Վրաստանը: Դրա նպատակը Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի ընթացիկ բռնազավթման արդարացումն է:

Հարցին, որ այսօր հաճախ է հնչում հարցը, թե ով է սկսել 2008 թվականի պատերազմը և ինչի հետ է այն կապում Վոլքերը, ինչպես նաև ինչպիսին է նրա կարծիքը, ում է ձեռնտու զրույցն այս ուղղությամբ վարելու, ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը հայտարարում է, որ փաստերն ակնհայտ են, Ռուսատանը Վրաստանի վրա իրագործում էր մեծ ճնշում:

«Առաջին հերթին, զրուցենք փաստերի մասին: Փաստերն ակնհայտ են, Ռուսաստանը Վրաստանի վրա իրագործում էր մեծ ճնշում, այդ թվում նաև ռազմական, մոտ երկու տարի, որը խոսում էր այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի»,- հայտարարել է Վոլքերը:

Նրա մեկնաբանմամբ, անցկացվում էին զորավարժություններ, երբ Ռուսաստանը պատրաստվում էր Վրաստան բերել լրացուցիչ ռազմական ուժ:

«Վրաստանն արագ արձագանքեց դրան, որպեսզի կասեցվեր այն, որը առավել կլարեր վիճակը: Հնարավոր է, Վրաստանն այդ կոնկրետ օրը կրակեց առաջին փամփուշտը, սակայն դա դուրս է համատեքստից, որը խոսում է այն մասին, թե իրականում ինչ էր կատարվում այս հակամարտությունում»,- «Ամերիկայի ձայնին» հայտնել է Կուրտ Վոլքերը: