Կուբայի իշխանությունները խոստանում են դիմադրել ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքին։
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի հայտարարությամբ՝ երկիրը պետք է պատրաստ լինի դիմակայելու լուրջ սպառնալիքներին, այդ թվում՝ ռազմական ագրեսիային։
«Մենք դա չենք ցանկանում, բայց մեր պարտքն է պատրաստվել դրա կանխմանը և, եթե դա անխուսափելի լինի, հաղթանակին։ Մենք հավատում ենք երկխոսության և խաղաղության արտասովոր ուժին, որը նպաստում է մոլորակի վրա կյանքի պահպանմանը։ Կուբայի և Միացյալ Նահանգների միջև վեճի պատմությունը ցույց է տվել, որ դրան հնարավոր է հասնել։ Մենք պետք է մտածենք այն ամենի մասին, ինչը կազդի մեր երկու ժողովուրդների կյանքի վրա, եթե նրանք ներքաշվեն անիմաստ, անտրամաբանական հակամարտության մեջ, որի համար չկա առիթ կամ արդարացում այն դեպքում, երբ մենք կարող ենք այդքան շատ բան անել միասին», – նշել է Կուբայի նախագահը: