Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարում է, որ երկիրը ԱՄՆ կառավարության հետ բանակցություններ է սկսել նավթային շրջափակման վերաբերյալ։
Միգել Դիաս-Կանելը հույս է հայտնում, որ բանակցությունները երկու վաղեմի մրցակիցներին կհեռացնեն դիմակայությունից։
«Այս բանակցությունները նպատակ ունեին երկխոսության միջոցով գտնել երկու երկրների միջև առկա երկկողմ տարաձայնությունների լուծման ուղիներ», – հայտարարել է Կուբայի նախագահը։
Դրա հետ մեկտեղ, Միգել Դիաս-Կանելի խոսքով, Կուբան շահագրգռված է բանակցությունների վարմամբ՝ «երկու պետությունների քաղաքական համակարգերի հավասարության և հարգանքի, ինչպես նաև երկու երկրների կառավարությունների ինքնիշխանության և ինքնորոշման հիման վրա»։
Կուբայի նախագահը նաև նշել է, որ նավթային շրջափակումն իր հետքն է թողնում։ Նրա խոսքով՝ Կուբա վառելիք չի մտել երեք ամիս շարունակ, ինչը Կուբայի էլեկտրացանցը դարձրել է էլ ավելի «անկայուն»։