Կուբայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Կուբան չի համաձայնի դառնալ վասալ կամ կախված լինել մեկ այլ գերտերությունից, և երկրի զինված ուժերը պատրաստ են ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիային

12:01, 23.03.2026

Կուբայի զինվորականները պատրաստ են ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիային, հայտարարել է Կուբայի փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն։

Նա ասել է, որ չի հասկանում, թե ինչու է ԱՄՆ-ն հարձակվելու։

Ինչպես նշել է Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն, չնայած Կուբան նման սցենարը շատ հավանական չի համարում, «կուբայական բանակը միշտ պատրաստ է և ներկայումս պատրաստվում է ռազմական ագրեսիայի հնարավորությանը»։

Կուբայի փոխարտգործնախարարի խոսքով՝ ռեժիմի փոփոխության մասին խոսք անգամ լինել չի կարող։

«Կուբան ինքնիշխան երկիր է և իրավունք ունի լինել ինքնիշխան երկիր։ Կուբան չի համաձայնի դառնալ վասալ պետություն կամ այլ երկրից կամ այլ գերտերությունից կախված պետություն», – ասել է Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն։

Նրա խոսքով՝ Կուբան պատրաստ է երկխոսության, բայց ոչ ներքին քաղաքականությանը միջամտելու պայմանով։

Նմանատիպ