Կուբան ԱՄՆ-ի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հնարավորությունը սուտ է անվանում
Կուբան ԱՄՆ-ի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հնարավորությունը սուտ է անվանում: Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը:
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքը հորինել է՝ տնտեսական պատժամիջոցները և հնարավոր ռազմական ներխուժումը արդարացնելու համար:
«Կուբան ոչ մեկին չի սպառնում և պատերազմ չի ուզում: Երկիրը պատրաստվում է դիմակայել արտաքին ագրեսիային՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ճանաչված ինքնապաշտպանության օրինական իրավունքի իրականացման շրջանակներում», – նշել է Ռոդրիգեսը:
Կուբայի արտաքին գործերի նախարարի այս մեկնաբանությունը հաջորդել է «Աքսիոս»-ի տարածած տեղեկատվությանը: ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Կուբան ձեռք է բերել ավելի քան 300 ռազմական անօդաչու թռչող սարք, քանի որ Հավանան դիտարկում է անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Գուանտանամո ծոցի ԱՄՆ ռազմածովային բազային, ամերիկյան ռազմանավերին և Ֆլորիդայի Քի Ուեսթ քաղաքի վրա: