Կստեղծենք ժամանակավոր կովիդ-վարչակազմ և արագ կկայունացնենք իրավիճակը. Միխեիլ Սաակաշվիլի
Կստեղծենք ժամանակավոր կովիդ-վարչակազմ և արագ կկայունացնենք իրավիճակը. Միխեիլ Սաակաշվիլի

Մարդիկ հետ չեն մտնի և մշտապես կկռվեն, քանի դեռ Իվանիշվիլիի ռեժիմը չի խոստովանել, որ իրենք կեղծել են մինչև վերջ, գողացել են ընտրությունները, կատարել են դարի կողոպուտ, քանի դեռ չեն ճանաչվի իրական արդյունքները կամ չեն անց կացվի ամբողջությամբ նոր ընտրություններ, ժամանակավոր վարչակազմի պայմաններում,- այս մասին ֆեյսբուք լայվի ժամանակ հայտարարել է՝ Վրաստանի նախկին նախագահ, ՈՒկրաինայի բարեփոխումների գործադիր հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին:

Ինչպես նշել է Միխեիլ Սաակաշվիլին, Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսը օգտագործում է երկիրը փակելու և մարդկանց շրջանում խուճապ ստեղծելու համար:

«Կովիդյան համավարակը գործնականում դարձել է անվերահսկելի, քանի որ մի շարք գործողություններ արհեստականորեն չեն իրականացվել Իվանիշվիլիի կառավարության կողմից: Այն այժմ օգտագործվում է Իվանիշվիլիի կողմից, երկիրը փակելու, մարդկանց մեջ խուճապ ստեղծելու համար, որպեսզի ժողովուրդը չպաշտպանի իր ընտրության արդյունքները: Ես ուզում եմ բոլորին ասել, իհարկե, կովիդը վտանգավոր է և, իհարկե, մեզ հարկավոր է պաշտպանել անձնական հիգիենան, կրել շնչադիմակներ, լվալ ձեռքերը, սակայն միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ դա չպետք է խանգարի մեզ պայքարել հանուն Վրաստանի, Վրաստանի փրկության և մեզանից յուրաքանչյուրի, ընտանիքի, երեխաներին փրկելու հարցում»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:

Նրա խոսքով, հենց Իվանիշվիլին կողքի կքաշվի, կստեղծվի ժամանակավոր կովիդ-վարչակազմ և իրավիճակը շատ արագ կկայունանա:

«Ես ուզում եմ դիմել ընտրական վարչակազմում կեղծման ուղղակի կատարողներին, ձեր արածը լուրջ քրեական հանցագործություն է: Ես ձեզ երաշխավորում եմ և վստահ եմ, դրան բոլորը կհամաձայնվեն, որ ով դուրս գա հիմա և պատմի, թե ինչպես է տեղի ունեցել կեղծումը, ոչ միայն լիակատար անձեռնմխելիության երաշխիքներ կստանա, այլև նաև կխրախուսվի և կաջակցվի Վրաստանի անցումային կառավարության կողմից: Ես ուզում եմ, որ բոլորդ այս ժամերին, այս րոպեներին, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մտածեք այն մասին, թե կամավոր, թե ակամա ինչ եք ստորագրել, ինչ հանցագործության եք մասնակցել և որքան հիմա կարևոր է վրաց ժողովրդին ճշմարտությունն ասելը: Ի վերջո, դուք բոլորդ վրացիներ եք և մենք իսկապես չենք ցանկանում վրեժ լուծել ոչ ոքից: Ես իսկապես չեմ ցանկանում որևէ բռնաճնշում որևէ մեկի նկատմամբ, թեկուզ դա լինի օրենքով սահմանված, բայց հիմա, քանի դեռ ուշ չէ, կանգնեք ժողովրդի կողքին: Սա շատ կարևոր բան է պատմության, ձեզանից յուրաքանչյուրի , ձեր ապագայի, ձեր մարդկության և Վրաստանի համար: Մեր պայքարը շարունակվում է, մենք գործում ենք, գործելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Իվանիշվիլին չի ճանաչի և հետ չի վերադարձնի գողացված ընտրությունները»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: