Կրթության ոլորտին ուղղված ֆինանսավորումը կավելանա ամեն տարի և առավելագույնին կհասնի 2022 թվականին. Մամուկա Բախտաձե
Կրթության ոլորտին ուղղված ֆինանսավորումը կավելանա ամեն տարի և առավելագույնին կհասնի 2022 թվականին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Վրաստանի Ազգային գրադարանում, «Կրթությունը՝ ճանապարհ դեպի ազատություն» նոր նախաձեռնությունը ներկայացնելիս:
Վարչապետի հայտարարությամբ, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Սինգապուրի հետ միասին, Վրաստանը կդառնա աշխարհի առաջատար երկիր, որի գլխավոր առաջնահերթությունը կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումն է:
«Մենք, նախորդ տարում, Իղալթոյի ակադեմիայում անցկացված շնորհանդեսին խոսեցինք կրթության լայնամասշտաբ բարեփոխման մասին 2019-2020 թվականին: Այս բարեփոխումն իրականացվում է բոլոր հինգ ուղղություններով, այդ է՝ նախադպրոցական կրթություն, միջնակարգ կրթություն, մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթություն, և իհարկե, գիտություն: Մենք հայտարարեցինք, որ սկսում ենք ռեսուրսների մոբիլիզացում այս մեծ նախագծի իրականացման համար և այն արդեն գործարկվել է:
Սա կապահովվի հատուկ օրենսդրությամբ՝ «Կրթական հավասարության ակտով», որը առկա կամ ցանկացած ապագա կառավարություններին տասնամյակների ընթացքում կպարտավորեցնի, ամեն տարի հենց նշված մասշտաբի ներդրում կատարել կրթության սեկտորում:
Դա նշանակում է, որ Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Սինգապուրի հետ միասին, Վրաստանը կդառնա աշխարհի առաջատար երկիր, որի գլխավոր առաջնահերթությունը կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումն է»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն
Նրա խոսքով, որակյալ և մրցունակ բարձրագույն կրթությունը կլինի բոլորին հասանելի և ոչ թե արտոնություն:
«Կրթությունը՝ ճանապարհ դեպի ազատություն» նոր նախաձեռնության շնորհանդեսը կայացել է Վրաստանի Ազգային գրադարանում: