Կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացումը ապահովված կլինի «Կրթական հավասարության ակտով». Մամուկա Բախտաձե
Կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացումը ապահովված կլինի հատուկ օրենսդրությամբ, «Կրթական հավասարության ակտով»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Կրթությունը՝ ճանապարհ դեպի ազատություն» նոր նախաձեռնությունը ներկայացնելիս:
Ինչպես նշել է վարչապետը միջոցառմանը, նախորդ տարի խոսվել է 2019-2022 թվականների կրթության լայնամասշտաբ բարեփոխման մասին, որն արդեն իրականացվել է: Այժմ այս գործընթացն անցնում է նոր փուլի և կրթության ոլորտում տարեցտարի ավելանում է ֆինանսավորումը:
«Կրթության ոլորտին ուղղված ֆինանսավորումն իր առավելագույնին կհասնի 2020 թվականին, երբ մենք կանցնենք համախառն ներքին արդյունքի 6 տոկոսանոց ցուցանիշին, որը կազմում է երկրի բյուջեի մեկ չորրորդը: Սա կապահովվի հատուկ օրենսդրությամբ՝ «Կրթական հավասարության ակտով», որը առկա կամ ցանկացած ապագա կառավարություններին տասնամյակների ընթացքում կպարտավորեցնի, ամեն տարի հենց նշված մասշտաբի ներդրում կատարել կրթության սեկտորում»,- հայտարարել է վարչապետը:
«Կրթությունը՝ ճանապարհ դեպի ազատություն» նոր նախաձեռնության շնորհանդեսը կայացել է Վրաստանի Ազգային գրադարանում: