Կրթության նախարարությունում հայտարարում են, որ կառուցվածքի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով միավորվել են ռազմավարական պլանավորման և ինկլյուզիվ զարգացման վարչությունները
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հայտարարությամբ՝ տարածված տեղեկատվությունը, թե ինկլուզիվ կրթության վարչությունը լուծարվել է, չի համապատասխանում իրականությանը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ նախարարության կառուցվածքի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով միավորվել են ռազմավարական պլանավորման և ինկլուզիվ զարգացման վարչությունները։ Արդյունքում՝ նախկինում գործող ինկլյուզիվ զարգացման վարչությանը շնորհվել է ավելի մեծ ռազմավարական նշանակություն։
«Տեղեկացնում ենք, որ 2024 թվականից սկսած՝ կրթական հաստատության մանդատուրայի ծառայության գործառույթներն ընդլայնվել են, և ավելացվել է ինկլյուզիվ կրթության բաղադրիչը։ Մանդատուրայի ծառայության շրջանակում գործում է ինկլյուզիվ և հատուկ կրթության աջակցության կենտրոն, որը ինտենսիվ աշխատում է ինկլուզիվ կրթության աջակցության գործող և նոր ծառայությունների վրա՝ հատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար կրթության հասանելիությունն ընդլայնելու և կրթության որակը բարձրացնելու նպատակով։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հիմնական առաջնահերթություններից մեկն է ինկլոյւզիվ կրթական համակարգի զարգացումը։ Դրա վկայությունն է 2022-2030 թվականների կրթության և գիտության միասնական ազգային ռազմավարությունը։ Նախարարությունը ակտիվորեն շարունակում և էլ ավելի է ամրապնդում աշխատանքը ինկլուզիվ կրթության զարգացման ուղղությամբ և իրականացնում է կարևոր նախագծեր այս ոլորտում», – ասված է կրթության նախարարության հայտարարությունում։