Կրթության նախարարությունը դպրոցական բաճկոնի գինը սահմանել է 45 լարի, իսկ տաբատի և կիսաշրջազգեստի գինը՝ 25 լարի
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը սահմանել է հանրային դպրոցներում տարրական դպրոցի աշակերտների համար նախատեսված դպրոցական համազգեստի գինը։
Նախարարության հաղորդմամբ, դպրոցական բաճկոնի գինը սահմանվել է 45 լարի, իսկ տաբատի և կիսաշրջազգեստի գինը՝ 25 լարի։
2026-2027 ուսումնական տարվանից սկսած՝ դպրոցական համազգեստ կրելը պարտադիր կդառնա տարրական դպրոցի աշակերտների համար։ Կրթության նախարարությունը տարրական դպրոցի աշակերտների համար դպրոցական համազգեստ կգնի «Գլորի տեքստիլ ինդուստրի» ՍՊԸ-ից։ Ընկերության հետ կնքված պայմանագիրը նախատեսում է 1,801,000 դպրոցական համազգեստի կարում։ Կրթության նախարար Գիվի Միքանաձեի խոսքով՝ նախարարությունը ակնկալում է, որ սեպտեմբերի 15-ին բոլոր առաջին դասարանցիներին կտրամադրվեն դպրոցական համազգեստ, իսկ առաջին կիսամյակի ընթացքում երկրորդից վեցերորդ դասարանների աշակերտներին համազգեստ կտրամադրվի փուլ առ փուլ։
Բացի այդ, Վրաստանի վարչապետի որոշմամբ, բոլոր այն աշակերտները, որոնց ընտանեկան վարկանիշային միավորը, ըստ առողջապահության նախարարության՝ 60,000 միավորից պակաս է, համազգեստը կստանան անվճար: