Կրթության նախարարություն. Երկրի մասշտաբով շարունակվում է դպրոցական անձնակազմի կորոնավիրուսի թեստավորումը
Կրթության նախարարություն. Երկրի մասշտաբով շարունակվում է դպրոցական անձնակազմի կորոնավիրուսի թեստավորումը

Երկրում համաճարակային վիճակագրության ավելացման ֆոնին, վարակի տարածումը կանխելու համար, ուսուցիչների և դպրոցական անձնակազմի ինտենսիվ թեստավորում է ընթանում, – ասում են Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից:

Նրանց խոսքով, թեստավորման ընդլայնված ծրագրի շրջանակներում անցկացվել է Թբիլիսիի թիվ 137 հանրային դպրոցի աշխատակիցների ուսուցիչների, ռեսուրսների աշխատակիցների, տնօրենների, տեխնիկական և վարչական անձնակազմի վեցերորդ պարտադիր թեստավորումը:

Թեստավորման գործընթացն ապահովում է «Ցիտո» բժշկական կենտրոնը:

Վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօրվա դրությամբ դպրոցում վարակի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել: Հետևաբար, հանրակրթական ուսումնական հաստատությունում աշակերտների ուսման գործընթացը շարունակվում է բնական միջավայրում՝ դասասենյակներում:

Հարկ է նշել, որ այս փուլում որևէ դասարան հեռավար ուսուցման չէ, և հաճախումների մակարդակը տեղում բավականին բարձր է:

Հատկապես կարևոր է կորոնավիրուսի ներքին տարածումը կանխելու համար դպրոցներում վարակի դեպքերի ժամանակին բացահայտումը և այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների անցկացումը:

Դպրոցներում աշխատող անձնակազմի անվտանգության նորմերի առավելագույն պահպանումն է, որ աշակերտների համար հնարավորություն է ստեղծում դասարաններում ավարտել 2021 ուսումնական տարին:

Պետությունը ապահովում է թեստավորման գործընթացը Վրաստանի ողջ պետական ​​և մասնավոր դպրոցներում», – ասացին Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից: