Կրթության նախարարություն. Պետական համալսարաններում ուսանողների ընդունելության քվոտաները կկրկնապատկվեն 2028-2029 ուսումնական տարում
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2028-2029 ուսումնական տարում պետական համալսարաններում ուսանողների ընդունելության քվոտաները կկրկնապատկվեն, քանի որ 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները դպրոցն ավարտելու են միաժամանակ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Կրթության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ 2028-2029 ուսումնական տարվա համար պետական համալսարաններում կավելանա նաև մագիստրոսական ծրագրերով ընդունվող ուսանողների քանակը։
«Փոփոխությունը կվերաբերի նաև մագիստրատուրայի աստիճանին. քանի որ բակալավրիատի ծրագրերի մեծ մասն անցել է 3-ամյա ուսուցման մոդելի, 2027-2028 ուսումնական տարում բակալավրիատը կավարտեն ինչպես 2024, այնպես էլ 2025 թվականներին ընդունված ուսանողների մեծ մասը։ Հետևաբար, 2028-2029 ուսումնական տարվա համար պետական համալսարաններում կավելանա մագիստրոսական ծրագրերով ընդունվող ուսանողների թիվը։
Հիշեցնենք, որ բարեփոխումների շրջանակում փոխվում է հանրակրթության աստիճանի տևողությունը։ Դպրոցի միջնակարգ աստիճանի տևողությունը կսահմանվի X-XI դասարաններով։ 12-րդ դասարանը կլինի կամընտրական, և ցանկացողները, նախնական գրանցման հիման վրա, հնարավորություն կունենան ուսումը շարունակել 12-րդ դասարանում։
11-րդ դասարանցիների համար դպրոցներում կապահովվի կազմակերպված ռեպետիտորիում, ինչը թույլ կտա աշակերտներին լիարժեք պատրաստվել ազգային քննություններին։ Նշված նորությունը կվերաբերի այն աշակերտներին, ովքեր այժմ սովորում են իններորդ դասարանում», – ասված է Կրթության նախարარության տարածած հաղորդագրության մեջ։