Կրկնակի ընտրություններ անցկացնելու ոչ մի հիմք գոյություն չունի. Գիորգի Խելաշվիլի

«Վրացական երազանքի» անդամ, Գիորգի Խելաշվիլիի հայտարարությամբ, ընդդիմության հետ բանակցությունների գործընթացը պետք է կառուցողական լինի:

Ըստ նրա, առաջին հերթին անհրաժեշտ է, որ ընդդիմությունը ճանաչի ընտրությունների օրինականությունը:

«Դրանից հետո, երկխոսության ձևաչափով, այդ թվում խորհրդարանում պետք է շարունակվի ապագա քննարկումը, թե կառավարությունն ու ընդդիմադիր կուսակցությունները ինչ ուղի են ընտրելու հարաբերությունների կարգավորման և ժողովրդավարական գործընթացը շարունակելու համար»,- հայտարարել է Խելաշվիլին:

Միաժամանակ, Գիորգի Խելաշվիլին նշում է, որ ընտրությունների կրկնակի անցկացնելու հիմքեր չկան:

«Ընտրությունները տեղի կունենան չորս տարի հետո, սահմանադրությամբ սահմանված ժամկետում»,- հավելել է Գիորգի Խելաշվիլին: