«Կրիայի լճի» ճոպանուղին ուղեւորներին կսպասարկի փոփոխված գրաֆիկով
«Կրիայի լճի» ճոպանուղին ուղեւորներին կսպասարկի փոփոխված գրաֆիկով

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ «Կրիայի լճի» ճոպանուղին տեխնիկական աշխատանքների պատճառով հուլիսի 13-ի ժամը 8:00-ի փոխարեն կվերսկսի ուղևորափոխադրումները ժամը 16:00-ին:

Նրանց տեղեկությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ընկերության լաբորատոր կենտրոնի աշխատակիցները ստուգելու են ճոպանուղու աշխատանքը։ Աշխատանքները նախատեսված բնույթի են։

«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։