Կրեմլում կարծում են, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը մոտեցրել է նրանց դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը
Կրեմլում կարծում են, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը մոտեցրել է նրանց հանդիպումը, ասել է Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը եղել է վստահելի և անկեղծ, անցել է կառուցողական աշխատանքային մթնոլորտում։
«Դա բացարձակապես վստահելի, անկեղծ, կառուցողական աշխատանքային մթնոլորտ էր, դա այդպես է», – ասել է Պեսկովը։
Բացի այդ, Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ մենակ է եղել։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք այս զրույցը երկու առաջնորդներին մոտեցրել է ուղիղ հանդիպմանը, Պեսկովը հակիրճ պատասխանել է. «Անկասկած»: Բացի այդ, Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի և կպահանջի բարդ տեխնիկական բանակցություններ։
«Հասկանալի է, որ այս հանդիպումը պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի, նախ պետք է անցկացվեն բարդ տեխնիկական բանակցություններ, այդ իսկ պատճառով մեր բանակցողները երկուշաբթի օրը կմեկնեն Էր Ռիադ՝ սկսելու այս բարդ գործընթացը»,- ասել է Պեսկովը։