Կրեմլում ընթանում է Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպումը
Կրեմլում ընթանում է Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպումը։ Տեղեկատվությունը տարածվում է ռուսական լրատվամիջոցների կողմից։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ցզինպինին մայիսի 9-ին Մոսկվա գալու համար։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինը հայտնել է իր պատրաստակամությունը կրկին պաշտոնական այց կատարել Չինաստան։ Իր հերթին, Սի Ցզինպինը նշել է, որ ուրախ է մասնակցել Հաղթանակի 80-ամյակին վերաբերող միջոցառումներին։
Հանդիպումը տեղի է ունենում փակ դռների հետևում։