Կրեմլի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման միջնորդության համար
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ և շնորհակալություն հայտնել նրան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման միջնորդության համար, ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև ռուս-ամերիկյան բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ։
«Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը սատարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի քայլերը և հատկապես ողջունել է այսօր Էր Ռիադում անցկացված փորձագիտական խմբերի միջև խորհրդակցությունները»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։
Ի գիտություն, անցյալ շաբաթ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակեցին ռազմագերիների։ Կողմերը միմյանց են փոխանցել 175 ռազմագերիների։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գերիների փոխանակման հարցում միջնորդ է հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։