Կրեմլի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը համաձայնել է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ

18:15, 21.10.2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն համաձայնել է վերսկսել եռակողմ բանակցությունները ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության խորհրդական Յուրի Ուշակովը։

Ուշակովի խոսքով՝ բանակցությունները կարող են վերսկսվել նոյեմբերի 10-ից հետո։

Նրա խոսքով՝ հանդիպումների հիմնական թեման կլինի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության համակարգի ձևավորումը։

Ուշակովը հայտարարությունն արել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի միջև Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո։ Կրեմլի տվյալներով՝ բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից մեկ օր առաջ Վիտկոֆը Օսլոյում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և մի շարք եվրոպական առաջնորդների հետ։ Ամերիկացի ներկայացուցիչը հանդիպումը գնահատել է արդյունավետ և հայտարարել, որ խաղաղության գործընթացում որոշակի առաջընթաց է գրանցվում։

Նմանատիպ