Սթիվ Վիտկոֆը Վլադիմիր Պուտինին անվանեց հումանիստ. «Դուք հաճախ եք ասում, որ նախագահ Թրամփը հումանիստ է, դուք նույնպես հումանիստ եք, պարոն նախագահ, և Ձեր հանդեպ պատշաճ հարգանք եմ տածում դրա համար»
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է հումանիստ։ Վիտկոֆն այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի հետ Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 21-ին կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով TASS-ին։
«Դուք հաճախ եք խոսում այն մասին, որ իմ նախագահը՝ նախագահ Թրամփը, հումանիստ է։ Դուք նույնպես հումանիստ եք, պարոն նախագահ, և ես հարգում եմ ձեզ դրա համար։ Ես հարգում եմ ձեզ և կրկին շնորհակալություն եմ հայտնում», – ասել է Սթիվ Վիտկոֆը։
Վիտկոֆն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի կողմից ամերիկացի քաղաքացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման ֆոնին, որը Ռուսաստանում կալանավորվել էր Ուկրաինայի կողմից վարձկանների դեմ պայքարին մասնակցելու մեղադրանքով։