Կրեմլի հաղորդմամբ, Սի Ցզինպինը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան մայիսի 7-10-ը

15:57, 04.05.2025

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան։ Սի Ցզինպինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք շքերթին։

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Telegram-ում տեղադրված հայտարարության մեջ Կրեմլը նշում է, որ Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացումը և կստորագրի մի շարք փաստաթղթեր։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն համապարփակ գործընկերության և ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը», – նշել են Կրեմլում։

Նմանատիպ