Կրեմլի առաջին տարածքային ներխուժումը Ղրիմում չի եղել, առաջին ներխուժումը եղել է 2008 թվականին, Վրաստանում. Բրիտանիայի ԱԳ նախարար
2008 թվականին Ռուսաստանի Վրաստան ներխուժելուն թույլ պատասխան տալը ավելացրել 2014 թվականին Ղրիմի բռնագրավման հավանականությունը,- այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը ԱՄՆ-ում, Խաղաղության ինստիտուտում խոսքով ելույթ ունենալիս:
Նրա խոսքով, Կրեմլի առաջին տարածքային ներխուժումը Ղրիմում չի եղել, առաջին ներխուժումը եղել է 2008 թվականին, Վրաստանում:
«Միջազգային կարգի ձևավորված նորմերը մշտապես խախտվում են մեծ երկրների կողմից, ինչպիսին Ռուսաստանն է: 2014 թվականին Ղրիմի բռնազավթումն էր Եվրոպայում զինված ուժերի կիրառմամբ տարածքի միացման առաջին դեպքը 1945 թվականից հետո: Սակայն փաստ է, որ այս դարում Կրեմլի առաջին տարածքային ներխուժումը Ղրիմում չի եղել, առաջին ներխուժումը եղել է 2008 թվականին, Վրաստանում:
2008 թվականին Ռուսաստանի Վրաստան ներխուժելուն թույլ պատասխան տալը ավելացրել 2014 թվականին Ղրիմմի բռնագրավման հավանականությունը»,- հայտարարել է Ջերեմի Հանթը:
Խաղաղության ինստիտուտում խոսքով ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը ԱՄՆ-ին և Եվրամիությանը կոչ է արել համակարգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: