Կրեմլը հերքում է Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին մեղադրանքները՝ էկվադորական գորտերի թույնով
Կրեմլը հերքում է Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին մեղադրանքները՝ էկվադորական գորտերի թույնով

Կրեմլը հերքում է Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին մեղադրանքները՝ էկվադորական գորտերի թույնով։

«Բնականաբար, մենք չենք ընդունում նման մեղադրանքները։ Մենք համաձայն չենք դրանց հետ։ Մենք դրանք համարում ենք կողմնակալ և անհիմն, և կտրականապես մերժում ենք դրանք», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Տեղեկատվության համար՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է 2024 թվականի փետրվարի 16-ին Մոսկվայից մոտ 1900 կմ հյուսիս-արևելք գտնվող քրեակատարողական գաղութում, երբ նա 47 տարեկան էր։ Հինգ եվրոպական երկրներ հայտարարել են, որ Ալեքսեյ Նավալնին բանտում թունավորվել է էկվադորական գորտերի թույնով։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան և Նիդեռլանդները համոզված են, որ Նավալնին թունավորվել է մահացու նյութով քրեակատարողական գաղութում երկու տարի առաջ։ Նրանց եզրակացությունները հիմնված են Նավալնիի աճյունից վերցված նմուշների վերլուծության վրա, որը, նրանց խոսքով, հաստատել է Հարավային Ամերիկայում թունավոր գորտերում հայտնաբերված և Ռուսաստանում բնական ճանապարհով չհանդիպող թույնի առկայությունը։