Կրամատորսկի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երկու լրագրող
Կրամատորսկի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երկու լրագրող

Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտնել է, որ Կրամատորսկի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երկու լրագրող։

Նրա խոսքով՝ ռուսական անօդաչու թռչող սարքի՝ «Լանսետ»-ի հարձակման հետևանքով զոհվել են ուկրաինական «Ազատություն» հեռուստաընկերության լրագրող Ելենա Գուբանովան և օպերատոր Եվգենի Կարմազինը։

«Ռուսաստանի լայնածավալ ներխուժման առաջին իսկ օրերից նրանք լուսաբանել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ պատմելով ճշմարտությունը թշնամու հանցագործությունների, խաղաղ բնակիչների տարհանման և մեր պաշտպանների պատմության մասին։ Նրանք աշխատել են Դոնեցկի մարզի ամենաթեժ կետերում և միշտ առաջինն են եղել ամենուր», – սոցիալական ցանցերում գրել է Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարը։

Վադիմ Պիլաշկինը Facebook-ում հրապարակված գրառմանը կցել է անօդաչու թռչող սարքի կողմից ոչնչացված մեքենայի, զոհված լրագրողների և նրանց անձնական իրերի, այդ թվում՝ զրահաբաճկոնների լուսանկարներ։