Կրակովի ազգային թանգարանում պահպանված վրացական 11 ձեռագրերը ցուցադրվելու են Վրաստանում
Կրակովի ազգային թանգարանում, իշխան Չարտորիսկիի գրադարանում պահպանված վրացական 11 ձեռագրերը վերականգնումից հետո ցուցադրվելու են Վրաստանում: Այս մասին Առաջին ալիքին է հայտնել Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեն:
Անթիձեի տեղեկությամբ, նախագիծը 208 թվականին մեկնարկել է գործակալության նախաձեռնությամբ, Վրաստանի արդարադատության նախարարության ներգրավվածությամբ և Վրաստանի ազգային արխիվի մասնակցությամբ:
Նրա խոսքով, համաձայնությունը արխիվի և թանգարանի միջև կնքվելու է առաջիկա օրերին: Պահպանման-վերականգնման նախագծի մանրամասները համաձայնեցնելու համար վրացական պատվիրակությունը Անթիձեի գլխավորությամբ գտնվում էր Կրակովում: