Կովկասի մուսուլմանական խորհրդի նախագահը կմասնակցի Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը

12:40, 20.03.2026

Կովկասի մուսուլմանական խորհրդի նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կմասնակցի Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։

Ալլահշուքյուր Փաշազադեն այս հայտարարությունն արել է Իդ նամազից հետո։

Նրա խոսքով՝ ինքը գտնվում էր Վրաստանի դեսպանատանը։

«Ես այնտեղ իմ ցավակցությունը հայտնեցի։ Իլիա II-ը իմ ընկերն էր։ Նա ինձ հետ էր Հայաստանի հարցում։ Աստված ողորմի նրան», – ասել է շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։

Նմանատիպ