Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներն արցունքաբեր գազ են կիրառել
Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներն արցունքաբեր գազ են կիրառել՝ այդկերպ փորձելով թույլ չտալ Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) հետ պետական սահմանը ճանաչելու մասին համաձայնագրի հաստատումը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին, սակայն Կոսովոյի խորհրդարանը չի վավերացրել այն: Վավերացումն առանցքային պայման է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ ստանալու համար: Սա փաստաթուղթը վավերացնելու առաջին փորձը չէ: Նախկին փորձերը հանգեցրել են ոստիկանության հետ ակտիվիստների բախումների:
Համաձայնագրի հակառակորդները պնդում են, որ Մոնտենեգրոյին կմնա Կոսովոյի հողերի մոտ 8 հազար հեկտար:
Այնուամենայնիվ, խորհրդարանն ընդմիջումից հետո վավերացրել է համաձայնագիրը՝ անհրաժեշտ 80 կողմ ձայնով:
Հեղինակ -
Edgar Barsegyan