Կորոնավիրուսով մահվան ոչ մի դեպք, որի շուրջ կան հարցեր, անուշադրության չի մատնված. Էկատերինե Տիկարաձե
Կլինիկական աուդիտը, որը ստեղծված է առողջապահության նախարարությունում, աշխատում է և ուսումնասիրում բոլոր մահվան դեպքերը, որոնք տեղի են ունեցել մինչ այժմ և ցավոք, սակայն հաստատ կլինեն առաջիկա օրերին,- այս մասին Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է կորոնավիրուսով մահվան դեպքերի մասին խոսելիս, որը հասարակության շրջանում առաջացրել է հարցեր:
Նախարարի խոսքով, բոլոր նման դեպքերը քննվում են մասնագիտական խորհուրդին և մասնագիտական խորհուրդը կորոշի, թե ինչ գործողություններ կսահմանվեն:
«Կա որոշակի մասնագիտական էթիկա, որը պահանջում է ներքին աշխատանք, ինչպես նաև ներքին քննարկումներ: Այն անհրաժեշտ տեղեկության կապակցությամբ, որը պետք է ունենա հասարակությունը և լրատվամիջոցները, առողջապահության նախարարության կողմից կլինի հաղորդակցություն, սակայն անուշադրության չի մատնված ոչ մի դեպք, որը հարցեր է առաջացրել ինչպես հասարակության, այնպես էլ ներքին շրջանակներում»,- հայտարարել է Տիկարաձեն: