Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, պետական ծառայությունների զարգացման գործակալությունը սահմանել է աշխատանքի ժամանակավոր նորմեր
Արդարադատության նախարարի հրամանով, նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով, սահմանվել են պետական ծառայությունների զարգացման գործակալության գործունեության ժամանակավոր կանոնները:
Հրամանագրում նշվում է, որ գործակալության ծառայությունները հասանելի են արդարադատության տան միջոցով, սակայն անհրաժեշտ է, որ քաղաքացին նախօրոք ամրագրի իր այցը՝ my.gov.ge կայքում:
Բացի օրենքով նախատեսված դեպքերից, գերատեսչությունը իրավասու է նաև ընդունել էլեկտրոնային դիմումներ, երբ էլեկտրոնային հաղորդակցությունը թույլ է տալիս ուղղակի տեսողական կապ հաստատել և նույնականացնել քաղաքացուն:
Որոշ դեպքերում հնարավոր է նաև տեղում ծառայություն:
Գերատեսչությունը հետաքրքրվող անձի կողմից հեռախոսային հաղորդակցության միջոցով (թեժ գիծ. (032) 2401010) իրավասու է դիմումի ներկայացումից 10 օրացուցային օրվա ընթացքում ծառայությունները մատուցել հետաքրքրված անձի կողմից նշված հասցեին:
Հրամանով սահմանվում է նաև ամուսնության կարգը, որը մայիսի 29-ից կմեկնարկվի Թբիլիսիի արդարադատության տանը, իսկ մայիսի 31-ից ՈՒզնաձեի փողոցում գտնվող հարսանյաց տանը:
Հարսանյաց տանը պարտադիր կլինի պահպանել սոցիալական հեռավարությունը:
Վրաստանի արդարադատության նախարար, Թեա Ծուլիկիանիի հրամանը թվագրված է մայիսի 25-ով: Փաստաթուղթն արդեն հրապարակվել է «օրենսդրական տեղեկագրում»: