Կորոնավիրուսի պատճառով, Ֆրանսիայի մի քանի քաղաքում չեն բացվի Սուրբ ծննդյան շուկաները
Կորոնավիրուսի պատճառով, Ֆրանսիայի մի քանի քաղաքում չեն բացվի Սուրբ ծննդյան շուկաները:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառն այլևս չի անցկացվի: Այս մասին «Լա ֆիգարոյին» տված հարցազրույցում հայտարարել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժանա Բերսեղյանը:
Ստրասբուրգի Սուրբ ննդյան տոնավաճառը երկրում ամենահեղինակավորներից մեկն է, որին ամեն տարի մասնակցում են հազարավոր մարդիկ:
Ստրասբուրգում կորոնավիրուսը տարածվել էր համավարակի առաջին ալիքի ժամանակ: Այժմ քաղաքում վարակակիրների թիվը աճում է:
Սուրբ ծննդյան շուկաները չեղյալ հայտարարելու մասին որոշում կայացրեցին նաև՝ Փարիզում և Բորդոյում: