Կորոնավիրուսի նոր դեպքից 128-ը գրանցվել է Թբիլիսիում, 37-ը՝ Աջարիայում, 71-ը՝ Իմերեթիում
Այսօր, երկրում արձանագրված վարակման 417 նոր դեպքից 128-ը գրանցվել է Թբիլիսիում, 37-ը՝ Աջարիայում, 71-ը՝ Իմերեթիում, Քվեմո Քարթլիում արձանագրվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք, Շիդա Քարթլիում՝ 32, Գուրիայում՝ 9, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 45, Կախեթիում՝ 29, Մցխեթա-Մթիանեթիում՝ 24, Սամցխե-Ջավախեթիում՝ 8, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1: Այս մասին տեղեկատվությունը տարածում է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբը:
Այս փուլում երկրում վարակման 6 098 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 4 209 մարդ, այդ թվում `2 071-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 370-ը` Աջարիայում, 778-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 897 ծանր հիվանդ, այդ թվում` 395-ը Թբիլիսիում, 90-ը Աջարիայում, 216-ը՝ Իմերեթիում:
Ծանր հիվանդներից 299-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `181-ը Թբիլիսիում, 23-ը՝ Աջարիայում, 35-ը՝ Իմերեթիում: 840 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 230-ը ՝ Թբիլիսիում, 457-ը՝ Աջարիայում, 53-ը՝ Իմերեթիում: 1 049 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային տարածքներում գտնվում է 386 քաղաքացի, այդ թվում 140-ը՝ Թբիլիսոում, 56-ը՝ Աջարիայում, 68-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 161 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 29 893 մարդ, այստեղից 18 468 մարդ գտնվում է Թբիլիսիում, 2 102-ը՝ Աջարիայում, 3 036-ը՝ Իմերեթիում: