Կորոնավիրուսի նոր դեպքերից 8-ն արձանագրվել է Քութաիսիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 8-ն արձանագրվել է Քութաիսիում

Քութաիսիի լաբորատորիայում մասնագետները հետազոտել են 1400 անձի կենսաբանական նմուշ և այստեղից 8-ի պատասխանը դրական է,- այս մասին հայտարարել է Իմերեթիի շրջանում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն:

Նահանգապետի փոխանցմամբ, ընթանում է վարակման աղբյուրների հետազոտություն, սակայն համաճարակաբանների վարկածով, բոլոր դեպքերը կապված են «դպրոցի կլաստերի հետ»:

Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, ապաքինվել է 31 պացիենտ: