Կորոնավիրուսի կապակցությամբ առողջապահության նախարարությանը հանձնարարվել է, մոտակա օրերին նախապատրաստել 3000 անկողին
Կորոնավիրուսի կապակցությամբ առողջապահության նախարարությանը հանձնարարվել է, մոտակա օրերին նախապատրաստել 3000 անկողին, որպեսզի կորոնավիրուսով վարակման թվի ավելացման դեպքում, հնարավոր լինի արագ և արդյունավետ բուժում,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, այսօրվա դրությամբ Վրաստանում կատարվում է միջինը 8 հազար «Փի Սի Ար» թեստ և մոտ ժամանակներս այդ թիվը կհասնի 10 հազարի:
«Երբ ասում ենք, որ խուճապի հիմք չկա, նկատի ունենք, որ վերջին 5-6 ամիսները մենք օգտագործել ենք, որպեսզի բոլոր համակարգերը, որոնք ներգրավված են համավարակի կառավարմանգործում, ինչպես մենեջմեթը, լոջիստիկան, այնպես էլ հոսպիտալային համակարգը և համավարակաբանական և կլինիկական ուղղությամբ, այսօր այլ ձևաչափում են և այլ մակարդակում: Օրինակ, արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո, մարտ ամսից համավարակաբանները կարողանում էին օրեկան կատարել 200 թեստ:
Այսօր երկրում առանց որևէ խնդրի կատարվում է միջինը 8 հազար «Փի Սի Ար» թեստ: Մոտ ապագայում այս թիվը կհասնի 10 հազարի: Այսօրվա դրությամբ առողջապահության նախարարությանը հանձնարարվել է, մոտակա օրերին նախապատրաստել 3000 անկողին, որպեսզի կորոնավիրուսով վարակման թվի ավելացման դեպքում, հնարավոր լինի արագ և արդյունավետ բուժում»,- ասել է Գախարիան: