Կորոնավիրուսի դեպքերի աճը լուրջ ազդանշան է, որ եթե չպաշտապանենք հանձնարարականները, հնարավոր է չխուսափենք երրորդ ալիքից. Թենգիզ Ցերցվաձե
Կորոնավիրուսի դեպքերի աճը լուրջ ազդանշան է, որ եթե չպաշտապանենք հանձնարարականները, հնարավոր է չխուսափենք երրորդ ալիքից. Թենգիզ Ցերցվաձե

Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, երկրում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճի միտում: Այդ պատճառով, ինչպես ասում է Ցերցվաձեն, երրորդ ալիքի ռիսկն իրական է:

Նրա խոսքով, երկրում շնչադիմակ կրելու ցուցանիշը 70 տոկոսից իջել է 40 տոկոսի: Թենգիզ Ցերցվաձեն բնակչությանը կոչ է անում հաշվի առնել հանձնարարականները և պատվաստումներին զուգահեռ պահպանել սոցիալական հեռավարությունն ու կրել շնչադիմակ:

Ինչպես նշում է Ցերցվաձեն, երրորդ ալիքին կհաջորդի սահմանափակումների վերականգնումը, ինչը վնասակար կլինի երկրի տնտեսության ու բիզնեսի համար:

«Ինձ անհանգստացնում է շնչադիմակ կրելու հարցը: Ցավոք, շնչադիմակ կիրառելու ցուցանիշը նվազել է, 70 տոկոսից հասնելով 40 տոկոսի, ինչը շատ ցածր է, և արդյունքը չի հետաձգվել: Արդյունքն այն է, որ եթե մի ամբողջ երկու ամիս պահում էինք նոր դեպքերի և մահացությունների շատ ցածր մակարդակ, ունեյինք Եվրոպայում և Ամերիկայում ամենացածր ցուցանիշներից մեկը, նույնիսկ այն երկրներից ցածր ցուցանիշ, որոնք արդեն չորս ամիս առաջ էին սկսել  պատվաստումները, ահա, հիմա այստեղ ճեղք է առաջացել: Նրանք այլևս շնչադիմակ չեն կրում, չեն պահպանում սոցիալական հեռավարությունը, կազմակերպում են հանդիպումներ և արդյունքում վերջին երեք օրվա ընթացքում նկատվում է նոր դեպքերի աճի միտում: Բարեբախտաբար, մահացությունը մնում է ցածր: Սա ահազանգի շատ լուրջ ազդանշան է, այն դեռ չի նշանակում երրորդ ալիք, բայց դա շատ լուրջ ազդանշան է այն մասին, որ եթե մենք ուշքի չգանք և նախազգուշական միջոցներ չձեռնարկենք, նկատի ունեմ շնչադիմակի զանգվածային կիրառումը, սոցիալական հեռավարությունը և մարդաշատ հավաքույթները, մենք բացառություն չենք: Մենք չենք կարող ապրել նրանցից անկախ, Եվրոպայից և աշխարհից դուրս, և եթե երրորդ ալիքն այնտեղ է սկսվել կամ որոշ երկրներում է սկսվում, մենք, ցավոք, կարող է չկարողանանք խուսափել երրորդ ալիքից: Դրան հաջորդում է այն սահմանափակումների վերականգնումը, որոնք մենք նոր ենք վերացրել և մարդիկ վերադառնում են բնականոն կյանքի: Եթե սկսվի ևս մեկ սահմանափակում, դա աղետ կլինի երկրի տնտեսության, բիզնեսի, մարդկանց համար, դա շատ ցավալի կլինի, այնպես որ հիշեք, դա բխում է մեր շահերից, շնչադիմակ կրելը նախապայման է ձեր բարեկեցության համար»,- հայտարարել է  Թենգիզ Ցերցվաձեն: