Կորոնավիրուսի բացահայտման դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 33,7 տոկոս, իսկ վերջին յոթ օրվանը՝ 32,19 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 33,7 տոկոս, իսկ վերջին յոթ օրվանը՝ 32,19 տոկոս

Կորոնավիրուսի բացահայտման մակարդակը վերջին յոթ օրվա ընթացքում կազմում է 32,19 տոկոս։ Տվյալները հրապարակվել են կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքում:

Ներկայիս դրական ցուցանիշը 33,7 տոկոս է, իսկ վերջին 14 օրվանը կազմում է՝ 32,01 տոկոս։

Այսօր «Կովիդ 19» հաստատվել է 19 049 մարդու մոտ, 18 409 հիվանդ ապաքինվել է, 51-ը՝ մահացել։

Երեկ, փետրվարի 14-ին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4 028 դեպք, ապաքինվել է 22 517 պացիենտ, մահացել է 21 մարդ։ Միևնույն ժամանակ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն երեկ ասել է, որ տեխնիկական աշխատանքների պատճառով փետրվարի 14-ին հնարավոր չի եղել վերբեռնել կորոնավիրուսային վարակի վերաբերյալ ամբողջական տվյալները, ինչի պատճառով այսօր հրապարակված տվյալները ներառում են երկուսը միասին՝ կիրակի և երկուշաբթի օրերը: