Կորոնավիրուսի բացահայտման դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 32,82 տոկոս, իսկ վերջին յոթ օրվանը՝ 32,84 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 32,82 տոկոս, իսկ վերջին յոթ օրվանը՝ 32,84 տոկոս

Կորոնավիրուսի բացահայտման մակարդակը վերջին յոթ օրվա ընթացքում կազմում է 32,84 տոկոս։ Տվյալները հրապարակվել են կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքում:

Ներկայիս դրական ցուցանիշը 32,82 տոկոս է, իսկ վերջին 14 օրվանը կազմում է՝ 29,93 տոկոս։

Այսօր «Կովիդ 19» հաստատվել է 22 444 մարդու մոտ, 13 245 հիվանդ ապաքինվել է, 53-ը՝ մահացել։

Երեկ, փետրվարի 9-ին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 25 161 դեպք, ապաքինվել է 16 789 պացիենտ, մահացել է 51 մարդ։