Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4,4 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4.4 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:
Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 3,61 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 5.35 տոկոս:
Այսօր Վրաստանում «կովիդ 19» է հաստատվել 1 390 մարդու մոտ, ապաքինվել է 1 070 պացիենտ, մահացել է 18 մարդ: