Կորոնավարակով վարակված ոչ մի անձ այս պահին կյանքի համար վտանգավոր նշաններ չունի. Մարինա Էզուգբաիա
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, այսօր առավոտվա տվյալներով հիվանդանոցում գտնվում է 34 հիվանդ:
Նրա խոսքով, նախօրեին 19 մարդուց վերցրել են փորձեր, որոնցից երկուսի մոտ հաստատվել էկորոնավարակ, իսկ մնացածի մոտ բացասական պատասխան էր:
Դրա հետ մեկտեղ, Էզուգբաիայի խոսքով, մեկ հիվանդի հետազոտությունը շարունակվում է:
Էզուգբաիայի հայտարարությամբ, այն հիվանդները, ովքեր վարակված չեն տեղափոխվելու են կարանտին:
Ըստ Մարինա Էզուգբաիայի, ևս 14 հիվանդ այս պահին ստուգվում է:
Ինչ վերաբերում է վարակված հիվանդների վիճակին, Էզուգբաիայի խոսքով, նրանց առողջական վիճակը կայուն է:
Ըստ նրա, չորրորդ հիվանդի վիճակը ծանր է, նա ունի բարձր ջերմություն և երկկողմանի թոքաբորբ, չնայած դրան, այս փուլում նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս պահի դրությամբ Վրաստանում նոր կորոնավարակով վարակված է 15 մարդ: