Կորոնավարակի վտանգից խուսափելու նպատակով, Քուվեյթը ժամանակավորապես դադարեցրել է Իրանի հետ ավիակապը
Կորոնավարակի վտանգից խուսափելու նպատակով, Քուվեյթը ժամանակավորապես դադարեցրել է Իրանի հետ ավիակապը

Կորոնավարակի տարածումը կանխելու նպատակով, Քուվեյթը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Իրան և հակառակը: Այս մասին լուրը տարածել են տեղական լրատվամիջոցները, հենվելով երկրի քաղաքացիական ավիացիայի բաժնի հայտարարությանը:

Բացի այդ, Քուվեյթ մուտք գործել է արգելվել այն անձանց, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվել են Իրանում: Իրանից վերադարձած Քուվեյթի քաղաքացիները կանցնեն երկշաբաթյա կարանտին:

Իրանի մի քանի քաղաքներում գրանցվել է կորոնավարակի 18 դեպք: Վարակի հետևանքով զոհվել է չորս մարդ

Ներկայումս աշխարհում նոր կորոնավարակով վարակված է 77 662 մարդ: Մահացածների թիվը կազմում է 2 360: Դրանց զգալի մասը Չինաստանի Հուբեյ նահանգից են: Բուժվածների թիվը հասել է 21 018-ի: