Կոոպերատիվ բնակարաշինություններից տուժածներին բնակելի տարածքներով ապահովման գործընթացը ակտիվ ընթացքում է. Կախա Կալաձե
Կոոպերատիվ բնակարաշինություններից տուժած բնակչությանը բնակելու տարածքներով ապահովելու գործընթացում ներգրավված են 16 հաղթող ընկերություններ, – այսօր մունիցիպալիտետի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, հաղթող ընկերություններից վեցն արդեն ստացել են շինարարության թույլտվություններ և շինարարությունները ընթացքում են, իսկ տասը նախագծի կապակցությամբ շինարարության թույլտվություն ստանալու ընթացակարգերը շարունակվում են:
«Մեր թիմի խոստումներից մեկը կոոպերատիվ բնակարանաշինությունից տուժածներին աստիճանաբար բնակելի տարածքների տրամադրելն էր: Թբիլիսիում ընդհանուր հաշվով գրանցված է 3000 մարդ, որոնց առջև պետությունը ստանձնել է պարտավորություն: Այս խնդիրը մայրաքաղաքում գոյություն ունի տասնամյակներ շարունակ: Մենք այս ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել», – հայտարարել է Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, աշխատանքներ են տարվում համայնքային հողամասեր գտնելու ուղղությամբ, որպեսզի մյուս տուժածներին կարողանան նմանատիպ մոդելի հողամասեր տրամադրել և ապահովել բնակելի տարածքներով:
«Սա շատ կարևոր սոցիալական նախագիծ է, որի միջոցով մինչև 3000 ընտանիք կկարողանա սեփական բնակարան ունենալ», – հայտարարել է Կախա Կալաձեն: