Կոնկրետ խնդիրներից մեկն է, որ 2030 թվականին Վրաստանի բոլոր քաղաքացիները վարժ կխոսեն վրացերեն լեզվով. Իրակլի Ղարիբաշվիլի
Կոնկրետ խնդիրներից մեկն է, որ 2030 թվականին Վրաստանի բոլոր քաղաքացիները վարժ կխոսեն վրացերեն լեզվով. Իրակլի Ղարիբաշվիլի

Ինձ համար շատ ցավալի է, որ այսօր մեր շատ քաղաքացիներ չեն կարող խոսել և գրել վրացերեն, ինչը, իհարկե, խնդիր է, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետնախարարի 10-ամյա գործողությունների ծրագրի ներկայացման ժամանակ:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, կոնկրետ խնդիրներից մեկն այն է, որ 2030 թվականին Վրաստանի բոլոր քաղաքացիները վարժ խոսեն վրացերեն:

«Ինձ համար շատ ցավալի է, որ այսօր մեր քաղաքացիներից շատերը չեն կարողանում խոսել ու գրել վրացերեն, ինչը, իհարկե, խնդիր է: Եկեք ընդունենք դա, սա խնդիր է: Ես այստեղ տեսնում եմ մեր հաջողակ պատգամավորներին: Ազգությամբ ադրբեջանցիներ, ովքեր վրացերեն խոսում են շատ սահուն: Հաջողակ երիտասարդներ են: Նրանք հասան իրենց աշխատանքով, կրթությամբ և գիտելիքներով նրան, որ դարձան Վրաստանի խորհրդարանի անդամ: Նրանք մինչ այդ տպավորիչ կարիերա ունեցան: Սա մեկ կոնկրետ օրինակ է: Ես ցանկանում եմ շատ նման երիտասարդների տեսնել խորհրդարանում, նախարարություններում, նախարարների, նախարարների տեղակալի պաշտոնում և այլն: Դրա առաջին նախապայմաններից մեկը մեր բոլոր քաղաքացիներին վրացերեն սովորեցնելն է: Նպատակ ունենանք ապահովել, որ 2030 թվականին Վրաստանի բոլոր քաղաքացիները սահուն տիրապետեն վրացերենին: Սա կոնկրետ խնդիրներից մեկն է: Մենք բազմիցս խոսել ենք այս մասին մեր էթնիկ ադրբեջանցի և հայ հայրենակիցների հետ, և բոլորը լիովին պատրաստ են պետության կողմից այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելուն: Նրանք ջանասեր են, և մենք պետք է ստեղծենք բոլոր այն գործիքները, որոնք անհրաժեշտ են այս նպատակին հասնելու համար ՝ կրթության և որակյալ առողջապահության հասանելիություն, սոցիալ -տնտեսական նախագծերում նրանց ներգրավվածությունը և մեր քաղաքական կյանքին ավելի մեծ մասնակցությունը կլինեն մեր ուժեղ ապագայի ամուր երաշխիքը», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: