Կոնգրեսական Թեդ Լյուն Մարկո Ռուբիոյին. Պուտինը ձեզ և նախագահին միջնամատ է ցույց տվել, ես կոչ եմ անում ձեզ հաղթել Պուտինին մարտադաշտում

22:31, 21.05.2025

Պուտինը ձեզ և նախագահին միջնամատ է ցույց տվել, ես կոչ եմ անում ձեզ հաղթել Պուտինին մարտադաշտում, – սա է ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն դիմել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

Կոնգրեսականի խոսքով՝ մինչ ԱՄՆ-ն փորձում է Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ բերել, Ռուսաստանի նախագահը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի քաղաքացիական բնակչության վրա Ծաղկազարդի ժամանակ՝ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից կարճ ժամանակ առաջ։ Նա վերջերս կրկնեց նույն բանը, ինչը, նրա խոսքով, «ցույց տվեց իր անհարգալից վերաբերմունքը և միջնամատ ցույց տվեց պետքարտուղարին և Դոնալդ Թրամփին»։

Կոնգրեսականը կոչ է անում պետքարտուղարին հաղթել Ռուսաստանի առաջնորդին մարտադաշտում, քանի որ դա Պուտինին բանակցային սեղանի շուրջ բերելու միակ միջոցն է։

Նմանատիպ