Կոնգոյում ազգային բախումների պատճառով սպանվել են հարյուրավոր մարդիկ
ՄԱԿ-ի տվյալներով, 2018 թվականին Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում ազգային բախումների պատճառով զոհվել է առնվազն 500 մարդ: Սակայն, չհաստատված տվյալներով, զոհերի թիվը հնարավոր է հասնի հազարի: Միջազգային կազմակերպության քննիչներին, որոնք Կոնգո են մեկնել իրավիճակն ուսումնասիրելու նպատակով, հաջողվել է ուսումնասիրել միայն երեք գյուղ:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Աֆրիկայի պետությունում բռնության փաստերը հնարավոր է, լինի մարդկության դեմ գործած հանցանք:
Կոնգոյում ազգային բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մի տոհմը իր մահացած առաջնորդին հուղարկավորել է այլ տոհմի տարածքում: