«Կոմերսանտ» - Ռուսաստանի շրջաններում սկսվել է պահեստազորայինների զանգվածային զորակոչ, նրանք կպաշտպանեն կարևորագույն օբյեկտները
«Կոմերսանտ» - Ռուսաստանի շրջաններում սկսվել է պահեստազորայինների զանգվածային զորակոչ, նրանք կպաշտպանեն կարևորագույն օբյեկտները

Ռուսական «Կոմերսանտ» հրատարակության հաղորդմամբ՝ Ռուսաստանի շրջաններում սկսվել է պահեստազորայինների զանգվածային զորակոչ։ Ըստ լրատվամիջոցների՝ նրանք կպաշտպանեն կարևորագույն օբյեկտները։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ համապատասխան աշխատանքներն արդեն սկսվել են Ռուսաստանի Դաշնության ավելի քան 20 սուբյեկտներում։

Հրապարակման համաձայն՝ պահեստազորայինների մասնագիտացված ստորաբաժանումների ձևավորումը սկսվել է նախքան Ռուսաստանի նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրումը։ Օրինակ՝ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նավթային օբյեկտները պաշտպանելու համար պահեստազորայինների հավաքագրումը սկսվել է Թաթարստանում հոկտեմբերին, իսկ նոյեմբերի սկզբին առաջին ստորաբաժանումը սկսել է մարզումները։

Պահեստազորայինների մարզումը սկսվել է նաև Բիժեգորոդի մարզում։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ նոր օրենքը չի պարունակում դրույթ, որը սահմանում է, որ պահեստազորայինները ծառայում են միայն իրենց սեփական շրջանում։

Տեղեկության համար՝ Ռուսաստանի նախագահի կողմից նոյեմբերի 4-ին ստորագրված օրենքը թույլ է տալիս պահեստազորայիններին զորակոչել նույնիսկ խաղաղ ժամանակ։ Այս օրենքը վերաբերում է նրանց, ովքեր կամավոր համաձայնվել են լինել պահեստազորում։